երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ինչո՞ւ են էդքան շատ գարաժներ․ արտոնյալներ չմնա՛ն․ Ավինյանը՝ Նոր  Նորքի նորանշանակ թաղապետին

Ինչո՞ւ են էդքան շատ գարաժներ․ արտոնյալներ չմնա՛ն․ Ավինյանը՝ Նոր Նորքի նորանշանակ թաղապետին

Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքի վարչական շրջանների ղեկավարները հերթով ներկայացրեցին իրենց տարածքներում նոր բակային խաղահրապարակների, ֆուտբոլի դաշտերի կառուցման աշխատանքները։

Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Մարատ Սեւոյանը էկրանի վրա ցուցադրելով տարածքները, նշեց, որ որոշ դեպքերում ավարտական ակտը չի ստորագրվել, քանի որ եղել են թերություններ, որոնք պետք է շտկվեն։

Երբ հերթը հասավ Գալշոյան 4 հասցեում գտնվող բակային տարածքի նորոգմանը, քաղաքապետ Տիգրան ԱՎինյանը նկատեց. «Այդ նախագծում ինչի՞ են այդքան շատ գարաժներ, պարոն Սևոյան։ Նախագծով տեսա՝ բավականին մեծ էր ծավալը, մի հատ ես առաջարկում եմ դրանցով էլ զբաղվեք, առհասարակ երբ որ բացազատում ենք, կարևոր է ընդհանուր բակը բացազատենք, արտոնյալներ չմնան, հասկանո՞ւմ եք ինչ եմ ասում»։

 

Իսկ Մոլդովական 50/2 շենքի բակի բարեկարգման մասով էլ նշեց. «Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը պետք է ապահովեն հասանելիություն անվասայլակների եւ մանկասայլակների համար։ Որեւէ դեպքում չպետք է ունենանք իրավիճակ, երբ մեր րված աշխատանքը հասանելիության խնդիր ունենա»։

  • Կիսվել: