շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Իսրայելի նախագահը ողջունել է Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին

Իսրայելի նախագահը ողջունել է Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ողջունել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին:

«Բարի գալուստ Իսրայել, ՀՀ դեսպան Արմեն Հակոբյան: Ինձ համար հաճելի էր Ձեզ ցույց տալ Երուսաղեմի հայ նկարչուհի Մարի Բալյանի գեղեցիկ կերամիկական արվեստը, որը  նախագահի նստավայրում ներկայացվել է իմ հանգուցյալ մոր կողմից՝ որպես Հայաստանի գեղեցկության և մեր հարաբերությունների մասին ամենօրյա հիշեցում»,- գրել է Հերցոգը Twitter-ի իր միկրոբլոգում:

Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը ապրիլի 7-ին իր հավատարմագրերն էր հանձնել նախագահ Իցհակ Հերցոգին:

  • Կիսվել: