շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության առնչությամբ բոլոր պարզաբանումները տրված են. Ավինյան

«Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության առնչությամբ բոլոր պարզաբանումները տրված են. Ավինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պարզաբանում խնդրեց «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին:

Տվյալ հարցի շուրջ բոլոր հնարավոր պարզաբանումներն ու հայտարարությունները եղել են արդեն՝ ի պատասխան նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Պարզաբանումները տրվել են վարչապետի մամուլի խոսնակի կողմից: Կարծում եմ՝ այդտեղ որևէ ավելացնելու բան չկա: Ինչ վերաբերում է ռուսական կողմին՝ կառաջարկեմ ծանոթանալ ռուսական կողմի հայտարարությանը, որով ռուսական կողմը նույնպես հայտնում է, որ հարցը պարզաբանված է, և որևէ խնդիր չկա»,- նշեց փոխվարչապետը:

  • Կիսվել: