երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանությունը պետք է հրաժարական տա, դա է մեր ազգի փրկությունը. Ծառուկյան

Իշխանությունը պետք է հրաժարական տա, դա է մեր ազգի փրկությունը. Ծառուկյան

Այսօր Ազատության հրապարակում ընթացող՝ Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած ակցիայի ժամանակ ելույթով  հանդես եկավ ՛՛Բարգավաճ Հայաաստան՛՛ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Նա խոսեց երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների մասին:

Ծառուկյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Այսօր ես այստեղ եմ ճշմարտությունն ասելու, ես որքան քաղաքականությամբ զբաղվել եմ, իմ ժողովրդին չեմ խաբել: Հիմա երկրում տնտեսական ճգնաժամ է, համաճարակ, հողեր են հանձնվել, կապիտուլյացիա, զոհեր, անհետ կորածներ կան, գերիներ կան պատերազմից չորս ամիս անց, պատկերացրեք ծնողների վիճակը, տեղյակ չեն իրենց երեխաներից, դա գժվելու է՛՛:

Նա հիշեցրեց 2020-ի հունիսի 5-ի իր հարցազրույցը, երբ ասել էր, թե երկիրն անդունդի եզրին է, Արցախը կորցնելու ենք, երկրի ղեկավարությունը որևէ քայլ չի արել՝ իրավիճակը փրկելու համար: ՛՛Եթե խելք ունեին, քայլ կատարեին, պատերազմ չէր լինի, այդքան զոհ չէր լինի, այսօր այս ցրտին այստեղ ժողովուրդը հավաքված է, որովհետև դանակը հասել է ոսկորներին՛՛,-նշեց նա:

Ըստ Ծառուկյան՝ հասարակությունը սոցիալական խնդիրները լուծելու որևէ տարբերակ չունի, իսկ իշխպանությունն ունակ չէ դրանք լուծելու. ՛՛Օր օրի ավելի է վատանալու երկրի վիճակը, նրանք ի վիճակի չեն խնդիրներ լուծելու, իշխանությունը պետք է հրաժարական տա, դա է մեր ազգի փրկությունը՛՛:

  • Կիսվել: