կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատահաբար իշխանությունում հայտնված մարդը մտածում էր, որ կկարողանա կայանալ իշխանությունում. Քոչարյան

Պատահաբար իշխանությունում հայտնված մարդը մտածում էր, որ կկարողանա կայանալ իշխանությունում. Քոչարյան

Պատահաբար իշխանությունում հայտնված մարդը մտածում էր, որ կկարողանա կայանալ իշխանությունում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ նկատի ունենալով երկրի գործող իշխանություններին։

«Բայց այնպես ստացվեց, որ նրանք իջեցրին ողջ ժողովրդին իրենց չկայացած մակարդակին»,- նշել է Քքչարյանը։ Նկատելով, որ նախընտրական շրջանում բոլորն ինչ-որ բան խոստանում են, եւ քաղաքացիները զուսպ են վերաբերվում խոստումներին, երկրորդ նախագահն առաջարկել է նայել եւ գնահատել գործերը եւ ոչ թե խոսքերը, անցած ճանապարհը։

«Չկա որեւէ մի խոստում, որը ես կատարած չլինեմ։ Երբ ես եկա իշխանության, Սոթքը լրիվ կանգնած էր։ Նպատակ դրեցինք վերսկսել ձեռնարկության աշխատանքը։ 6-7 ամսում սկսեց աշխատել, զարգանալ, աճել»,- հիշեցրել է նախկին նախագահը՝ ավելացնելով, որ կարգապահությունը պետական համակարգում պետք է միանգամայն այլ մակարդակի լինի։

  • Կիսվել: