կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Իշխանությունն այս քայլով 2 նպատակ է հետապնդում. Իշխան Սաղաթելյան

Իշխանությունն այս քայլով 2 նպատակ է հետապնդում. Իշխան Սաղաթելյան

  2 քաղաքապետերը՝ Առուշ Առուշանյանը, Մխիթար Զաքարյանը և մեկ վարչական շրջանի ղեկավար անազատության մեջ են, իսկ դաշինքի այլ համակիրներ ու աջակիցներ արժանացել են նույն ճակատագրին: Այսօր մեր խմբակցության 2 պատգամավոր առևանգված են, այսօրվա իշխանության կողմից: Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: 

«Այդ իմաստով մենք մասնակցեցինք ստորագրահավաքին, մենք մեր ընկերների կողքին ենք, դա է նպատակը: Այս քայլն իշխանության կողմից քաղաքական հետապնդում է, օրենքի կոպիտ խախտումով: Օրը ցերեկով այս իշխանությունը իրականություն դարձրեց իր քաղաքական հետապնդումը: Այս իշխանությունը պետականաության, սահմանադրականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, իշխանությունն այս քայլով 2 նպատակ է հետապնդում.

«Առաջինը այս դիմադրողականությունը ջարդելու հանգամանքը և երկրորդ, որ վախեցնեն ու քաղաքական հետապնդում իրականացնեն մեր դաշինքի անդամների նկատմամբ»։ 

  • Կիսվել: