Իշխանությունն ապօրինաբար զավթածները լսելու են իրենց հասցեին այն, ինչին արժանի են․ Մամիջանյան
Իշխանությունն ապօրինաբար զավթած մարդիկ լսելու են իրենց հասցեին այն, ինչին արժանի են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով իրենց լռեցնելն անհնար է։
«Մեզ բնում խեղդողը չի ծնվել։ Արդեն երեք տարի մենք լսում ենք, թե ինչպես են մեզ վերացնելու, եկել է մեր քաղաքական վախճանը և այլն։ Իշխանափոխության հարցը դուրս չի եկել մեր օրակարգից, ընդամենն ավելացել է ևս մեկ գործիք՝ այս դահլիճը, այդ իշխանափոխության համար»։
Ըստ նրա՝ սահմանային իրավիճակի հետ կապված Հայաստանը պետք է դադարի թելադրվողի կարգավիճակում լինել։


