ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանը ՔՊ- ին մեղադրեց ԱԺ փոխխոսնակի ընտրությունները տապալելու մեջ

Իշխան Սաղաթելյանը ՔՊ- ին մեղադրեց ԱԺ փոխխոսնակի ընտրությունները տապալելու մեջ

Ես չէի ուզի, որ Ազգային ժողովը վերածվեր կրկեսի, բայց այն, ինչ կատարվում է, արդեն սցենարը գոնե ինձ համար պարզ է։ Այս մասին ԱԺ նիստում ասաց խորհրդարանի փոխնախագահի ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ավելի արժանապատիվ է հայտարարել ու դեմ քվեարկել, քան թե գնալ քվեաթերթիկներն անվավեր անել։

Իշխան Սաղաթելյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրեց ԱԺ փոխխոսնակի ընտրությունները տապալելու հարցում։ «Եթե իշխող խմբակցությունից որևէ մեկը, շարունակ չընտրելով, իր մտքով անցկացնում է, որ սրանով կարող է մենք գնանք սակարկումների կամ ինչ-որ պայմանավորվածությունների, ասեմ, որ այդպես չի լինելու։ Շարունակեք չքվեարկել»,- ասաց նա։

Սաղաթելյանը հավելեց․ «Մենք Ազգային ժողովում մուկն ու կատու չենք խաղում, թեկնածու ենք առաջադրել, քվեարկում եք, քվեարկեք, չեք քվեարկում, շարունակեք չքվեարկել։ Եթե ուզում եք, որ ես այս ամբիոնից՝ որպես թեկնածու, ձեզանից խնդրեմ, որ քվե տաք, չեմ խնդրելու։ Որևէ մեկը չի կարող մեզ առաջարկել չմասնակցել այդ քվեարկությանը, ինչ ասել ենք, ուժի մեջ է, գնդակը ձեր դաշտում է»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը պաշտպանեց թեկնածուին:

  • Կիսվել: