չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՛՛Հայաստան՛՛ խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշել է. ՛՛Խոսել ենք երկու խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: Երկուստեք կարևորել ենք Հայաստան -Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը, անդրադարձել ենք պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Արցախում հանդիպել եմ նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

Քննարկել ենք Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին:

Քննարկել ենք նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր՛՛:

  • Կիսվել: