երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Իրականում ապրիլի 23-ին Սարգսյանը Կարենին ուղարկել էր մեկուսարան՝ մի քանի տարբերակ քննարկելու համար. Հարությունյան

Իրականում ապրիլի 23-ին Սարգսյանը Կարենին ուղարկել էր մեկուսարան՝ մի քանի տարբերակ քննարկելու համար. Հարությունյան

Կլինի՞ մի քիչ էլ մնամ: Այսպիսի վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արմնյուզին տված հարցազրույցում հնչեցրած որոշ կարծիքների:
 
Հարությունյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Սերժ Սարսգյանն ասում է՝ Կարեն Կարապետյանին կանչեցի և ասացի՝ հրաժարականի որոշում եմ կայացրել, սա էլ տեքստը, և դա միակ ճիշտ ճանապարհն է, Կարենին ասացի՝ գնա մեկուսարան և տեղյակ պահի սրա մասին:
 
Իսկ իրականում ապրիլի 23-ին ինքը Կարենին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար:
 
1) Կլինի՞ մնամ մինչև աշուն՝ մինչև Ֆրանկոֆոնիա... Բնականաբար՝ մերժվել է:
 
2) Կլինի՞ ապրիլի 25-ին գնամ... Բնականաբար՝ մերժվել է:
 
Գնացել է ճնշման տակ՝ հենց հիմա, հենց այս պահին:
 
Ու սա գիտի ամբողջ թիմը, Կարեն Կարապետյանը, բայց ստում ու ստում է: Ավելի լավ չէր՝ լռեիր՛՛:
 
Հիշեցնենք, որ իշխանությունը փոխանցելու մասին Սարգսյանն ասել էր. ՛՛Ես սրանց իշխանություն չեմ հանձնել, իշխանությունը ես հանձնել եմ Կարեն ՙԿարապետյանին՛՛: 

  • Կիսվել: