ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև․ Օվերչուկ

Ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև․ Օվերչուկ

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հերթական դեմառդեմ հանդիպման տեղն ու ժամանակը կորոշվեն երեք երկրների փոխվարչապետների խորհրդակցությունների արդյունքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Այսօր ընթանում են ինտենսիվ խորհրդակցություններ` Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցով` մեր` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներիս համանախագահության ներքո գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: