երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ինքը քամի անող է, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ինքը քամի անող է, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Պատիվ ունեմ» դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․

«Ես հայտարարում եմ, որ մեր ժամանակ անկլավների մասին ընդհանրապես որևէ խոսք չի եղել, բայց քանի որ ես նախկին երկու նախագահների ժամանակ էլ աշխատել եմ այնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում եմ՝ այդպիսի հարց ընդհանրապես Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել։

Ինքը քամի անող է, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա։ Մի անգամ գոնե մի բան պիտի ցույց տա՞, թե՝ չէ։

Հավայի խոսում է, ու հետո ասում ես՝ ցույց տուր թուղթը, ասում է՝ հետո ցույց կտամ։ Թող հիմա ցույց տա, հանի ցույց տա՝ ե՞րբ, ո՞ր ժամանակ են բանակցություններ եղել անկլավների մասին։

Անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել հիմա բացարձակապես։ Այդ մարդը տանուլ տված մարդ է, այդ մարդը կապիտուլյացիայի ենթարկված մարդ է, էդ մարդու խղճին առնվազն 5000 զոհ կա։

Թող հլը փորձի դրանց պատասխանը տալ, նոր սկսի ինչ-որ բանակցություններ վարել»։

  • Կիսվել: