երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. Գյումրիում 4-րդ հարկից ընկած 32-ամյա քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է

Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. Գյումրիում 4-րդ հարկից ընկած 32-ամյա քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է

Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել. ժամը 08:10-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ  Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացին ընկել է, ով  «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Նույն տեղեկությունը ստացվել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը՝ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ, 32-ամյա Գեղամ Ք.-ն է:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, անզգուշություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում:

  • Կիսվել: