ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչո՞ւ Թուրքիան եւ Ադրբեջանը նախկինում չէին ուզում ապաշրջափակել հաղորդակցությունները, իսկ հիմա հանկարծ ուզեցին. Մինասյան

Ինչո՞ւ Թուրքիան եւ Ադրբեջանը նախկինում չէին ուզում ապաշրջափակել հաղորդակցությունները, իսկ հիմա հանկարծ ուզեցին. Մինասյան

Ինչո՞ւ Թուրքիան եւ Ադրբեջանը նախկինում չէին ուզում ապաշրջափակել հաղորդակցությունները, իսկ հիմա հանկարծ ուզեցին: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց գործողություններով ամբողջությամբ արգելափակել են Հայաստանը, թեեւ խոսում են ապաշրջափակման մասին:

Մինասյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մեզ համար առաջին խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է: Եթե իշխանությունների գործողությունները վտանգ են ներկայացնում երկրի համար, ապա մենք կպայքարենք իշխանությունների դեմ, որոնց մոտեցումները սահմանափակվում են միայն ընդդիմությանը մեղադրելով:

Խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է: Բայց ի՞նչ գնով: Տալ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհնե՞րը: Ո՞ւմ համար են այդ խաղաղասեր մոտեցումները, երբ թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Քարվաճառից Ստեփանակերտ տանող ճանապարհը կապ չէ՞: Ինչու՞ է այն փակ: Ինչո՞ւ Թուրքիան եւ Ադրբեջանը նախկինում չէին ուզում ապաշրջափակել հաղորդակցությունները, իսկ հիմա հանկարծ ուզեցին՛՛:

 

  • Կիսվել: