հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինչ-որ փուլում Հայաստանում դետեկտիվների ինստիտուտ կներդրվի. Արդարադատության նախարար

Ինչ-որ փուլում Հայաստանում դետեկտիվների ինստիտուտ կներդրվի. Արդարադատության նախարար

Հակակոռուպցիոն մարմինը լինելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մարմին, որի մեջ մեկտեղված է քննչական ու օպերատիվ-հետախուզական գործառույթներ, այսօր Հակակոռւպոցիան մարմնի ստեղծման մասին քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Այս առումով լավագույն լուծումը կարող է լինել ինչ-որ փուլում այսպես կոչված դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, երբ անձը մեկտեղում է քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացումը, իսկ որոշ այլ ավելի նեղ մասով հատուկ մասնագիտական նեղ գիտելիքներ ունեցող փորձագետներ, մասնագետներ են ներգավում: Մենք առաջին քայլն ենք կատարում՝ իրավապահ մարմնում ունենալով և քննչական, և օպերատիվ-հետախուզական գործառույթներ: Սա կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը», -հայտարարեց Բադասյանը:

Նրա խոսքով, միջազգային փորձագիտական գնահատականների համաձայն, քննության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է, որ այդ երկու գործառույթները իրականացվեն միասին: Բարեփոխումների շրջանակում, պաշտոնյայի փոխանցմամբ, կադրերի ընտրությունն է իրականացվելու մրցույթային ընթացակարգով:

Օրինակ Հակակոռուպցիոն ղեկավարի ընտրությունն իրականացվելու է մրցույթային հանձնաժողովի միջոով, որը կազմված է լինելու ԱԺ-ի, կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և քաղհասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներից: Ընտրվածների ցանկը ներկայացվելու է վարչապետին, որն էլ նշանակելու է Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար:

«Այսինքն՝ ապահովվում է գործընթացի ներառականությունը, իսկ գործադիր իշխանությունը չունի բացարձակ հայեցողություն նշանակելու հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին», նշեց Բադասյանը:

  • Կիսվել: