շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դեկտեմբերի դրությամբ 3,000 քաղաքացի խոստովանել է, որ վարձով բնակարան է տալիս. Բադասյան

Դեկտեմբերի դրությամբ 3,000 քաղաքացի խոստովանել է, որ վարձով բնակարան է տալիս. Բադասյան

2023 թվականի դեկտեմբերի դրությամբ 3,000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, որ վարձակալական հարաբերություններ ունի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրոււյցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե բնակարանը վարձակալության հանձնողը ինչ-ինչ պատճառով պատշաճ պայմանագիր չի կնքել, ժամով կամ օրով է տալիս վարձակալության, հայտարարագրի ձևանմուշ ենք մշակել, որպեսզի կարողանան դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն հայտարարագիրը՛՛:

Բադասյանի խոսքով՝ բոլոր այդ քաղաքացիներն արդեն պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված փոփոխությունները, որոնց համաձայն` վարձակալությունից ստացած եկամտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք` գույքի արժեքի 5%–ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։

 

  • Կիսվել: