շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը 2023-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է․ Բադասյան

Հայաստանը 2023-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է․ Բադասյան

Հայաստանը 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր մաքսային բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք կրկին շատ ավելի շատ մաքսատուրք ուղարկել ենք ընդհանուր կաթսա, քան ընդհանուր կաթսայից ստացել ենք: 73 մլրդ դրամին մոտ գումար ստացել ենք, 140 մլրդ դրամին մոտ գումար ուղարկել ենք՛՛:

Լրագրողների հարցին, թե արդյոք շահավե՞տ է շատ գումար ուղարկել, բայց քիչ ստանալ, ՊԵԿ նախագահը շեշտեց, որ մինչև 2022 թվականը Հայաստանն ավելի շատ ստանում էր, քան ուղարկում ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջե:

  • Կիսվել: