երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իմ աչքի առաջ կա, թե ով պետք է ինձ փոխարինի. հիմա չեմ ուզում անուններ տալ. Քոչարյան

Իմ աչքի առաջ կա, թե ով պետք է ինձ փոխարինի. հիմա չեմ ուզում անուններ տալ. Քոչարյան

Ես կուսակցական չեմ և կուսակցական գործունեության մեջ ինձ չեմ տենում: Այս մասին ասյօր քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերը Քոչարյանը:

«Նախագահ լինելու ժամանակ դա ինձ օգնում էր անաչառ լինել և ուժային կառույցները, հարկայինն ու մաքսայինը հեռու պահել կուսակցական ազդեցություններից: Այն ժամանակ միջավայրը, այդ տեսանկյունից, ավելի քիչ կուսակցականացված էր», - նշեց Քոչարյանը:

Նա նաև կարևորեց ճիշտ սերնդափոխությունը: Ասաց՝ չի մտածել դրա մասին, բայց անպայման կմտածի.

«Իմ աչքի առաջ կա, թե ով պետք է ինձ փոխարինի: Չեմ ուզում հիմա անուններ տալ»:

  • Կիսվել: