կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ՀՅԴ-ական պատգամավորն առաջարկում է սեպտեմբերի 2-ին ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելել Արցախ

ՀՅԴ-ական պատգամավորն առաջարկում է սեպտեմբերի 2-ին ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելել Արցախ

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը առաջարկում է սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովի նախագահի մակարդակով պատվիրակություն կազմել և այցելել Արցախ:

Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում հիշեցրեց, որ երբ  Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելեց Արցախի Հանրապետություն, դրան հետևեց Ադրբեջանի շատ կոշտ արձագանքը:

«Այդ արձագանքից հետո Հայաստանի Հանրապետության քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Հանրապետություն՝ որպես ինտեգրման բարձրագույն աստիճանի առհավատչյա: Առաջարկում եմ սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովի բարձրագույն մակարդակով պատվիրակություն կազմել և այցելել Արցախ: Տեսնենք գործընթացը ո՞նց կգնա, տեսնենք Ադրբեջանի արձագանքը ի՞նչ կլինի, որովհետև առաջին բացասական արձագանքից հետո է´լ  բարձրաստիճան որևէ պատվիրակություն Արցախ չի այցելել»,- նշեց Խաչատրյանը:

  • Կիսվել: