երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հուսով ենք՝ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի Երևանում. Թուրքիայի ՊՆ

Հուսով ենք՝ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի Երևանում. Թուրքիայի ՊՆ

Թուրքիան ոչ մի հարեւան երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել և չի ներկայացնում։ Այս մասին Անկարայում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նա նշել է, որ Անկարան հարգում է բոլոր պետությունների, այդ թվում՝ Սիրիայի և Իրաքի սահմաններն ու ինքնիշխանությունը:

Աքարն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և ասել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել ՛՛եղբայրական Ադրբեջանի դիրքորոշմանը՛՛։ Նա ընդգծել է նաև, որ իրենց նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունն է։

՛՛Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին: Հուսով ենք, որ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի Երևանում։ Սա հարց է, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին կամ Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին։ Հարավային Կովկասը պետք է վերածվի կայունության կղզու՛՛,-ասել է Հուլուսի Աքարը:

 

  • Կիսվել: