չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ես երբեք չեմ ասել՝ ինչ-որ մեկը Ռուսաստանի գործակալ է. Վազգեն Գալստանյանի հետ հանդիպման պատճառ էլ չեմ տեսնում. ՔՊ-ական պատգամավոր

Ես երբեք չեմ ասել՝ ինչ-որ մեկը Ռուսաստանի գործակալ է. Վազգեն Գալստանյանի հետ հանդիպման պատճառ էլ չեմ տեսնում. ՔՊ-ական պատգամավոր

Ես երբեք չեմ ասել՝ ինչ-որ մեկը Ռուսաստանի գործակալ է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու են իրենց թիմի անդամները, իրենց պատկանող լրատվամիջոցները հայտարարում, որ Բագրատ Սրբազանը Ռուսաստանի գործակալ է, արդյո՞ք փաստեր ունեն՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսնյանը։

«Ես քաղաքական որոշ ուժերի, գուցե, ազդեցության գործակալ անվանած լինեմ, բայց Վազգեն Գալստանյանին չեմ անվանել։ Բայց չգիտեմ, թե դուք ինչու եք փորձում հակադրել Ռուսաստանի գործակալ լինելը Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես անհրաժեշտություն չեմ տեսնում այդ անձնավորության (Բագրատ Սրբազան-խմբ.) հետ հանդիպում կազմակերպելու։ Վազգեն Գալստանյանը չի խորշում և երեսով է տալիս քաղաքական գործիչներին այն փաստը, երբ ինքը դեռ քաղաքական պրոցեսների մեջ չէր, մարդիկ, որպես Սրբազան, իր աջն են համբուրել։ Չեմ պատկերացնում, թե այդ մարդու հետ ինչպես կարելի է հանդիպել։ Չհաշված, որ այդ մարդն իրիկունը մի բան է խնդրում, առավոտ ներողություն է խնդրում»,-ասաց նա։

Հարցին՝ քաղաքական ճգնաժամ չկա՞, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ քաղաքական ճգնաժամ, նույն ուժերը, որոնք 2021 թվականից պայքարում էին այս իշխանության համար, շարունակում են պայքարել այս իշխանության դեմ: Նույն Վազգեն Գալստանյանը՝ նույն Ռոբերտ Քոչարյանի միտինգներին առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում: Կարծեմ 2022 թվականին նույն Քոչարյանի միտինգում՝ նույն մարդը մոտավորապես նույն բառապաշարով ելույթներ ունեցել է: Նոր բան այս ամեն ինչի մեջ ես չեմ տեսնում»:

  • Կիսվել: