երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հունիսի 20-ին ժողովուրդը պետք է տա զինվորի հացը երկար տարիներ գողացած ստահակ գեներալների պատասխանը. Նիկոլ Փաշինյան

Հունիսի 20-ին ժողովուրդը պետք է տա զինվորի հացը երկար տարիներ գողացած ստահակ գեներալների պատասխանը. Նիկոլ Փաշինյան

ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Սիսիանում նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիների կոչ արեց մասկանցել ընտրություններին՝ հայտարարելով, որ  հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչների պատասխանը

«Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչների պատասխանը, Մարտի 1-ի ահաբեկչությունը կազմակերպած մարդկանց պատասխանը, Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողածների պատասխանը, Հայաստանում երկար տարիներ տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանը, երկար տարիներ Հայաստանը կեղեքած, կեղեքող էլիտայի պատասխանը, Զանգեզուրի ու Հայաստանի թիվ մեկ հարստությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կոպեկներով սեփականաշնորհած և սեփական ստամոքսները լցրած ստահակների պատասխանը, զինվորի հացը երկար տարիներ գողացած ստահակ գեներալների պատասխանը, սեփական երեխաների 30 տոկոսին անգրագետ դարձրած իշխանությունների պատասխանը։ Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա զինվորի հացը Մոնտե Կառլոյի կազինոներում մսխած ստահակի պատասխանը»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: