ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հունիսի 20-ին մեր գնալու և մնալու խնդիրը չէ, ձեր մնալու կամ գնալու խնդիրն է. Փաշինյանը՝ ժողովրդին (տեսանյութ)

Հունիսի 20-ին մեր գնալու և մնալու խնդիրը չէ, ձեր մնալու կամ գնալու խնդիրն է. Փաշինյանը՝ ժողովրդին (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ելույթի տեսագրությունը Իջևանի Ազատամարտիկների հրապարակում՝ կից գրելով՚

՛՛Սիրելի ժողովուրդ, եթե դուք որոշեք, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք, եթե դուք որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք։

Բայց մենք կարծում ենք, որ հունիսի 20-ին մեր գնալու և մնալու խնդիրը չէ, հունիսի 20-ին ձեր մնալու կամ գնալու խնդիրն է, և ես ուզում եմ, որ Հայաստանի քաղաքացին որոշի, որ ինքը մնալու է, որ ինքը շենացնելու է, որ ինքն ապրելու է, որ ինքը հաղթելու է: Եվ հունիսի 20-ին այդ հաղթանակի առաջին քարը պիտի դրվի:

 

  • Կիսվել: