երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հռոմի Պապը կայցելի ասիական երկրներ

Հռոմի Պապը կայցելի ասիական երկրներ

Հռոմի Ֆրանցիսկոս Երկրորդ Պապը սեպտեմբերի սկզբին շրջագայության կկատարի Ասիայի երկրներով, կայցելի Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա, Արևելյան Թիմոր և Սինգապուր, հայտնում են Սուրբ Աթոռի քարտուղարությունից:

Նշվում է, որ այցը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կտևի մինչև սեպտեմբերի 13-ը։ Հռոմի պապը Ջակարտայում կլինի սեպտեմբերի 3-6-ը, Պորտ Մորսբիում և Վանիմոյում՝ սեպտեմբերի 6-9-ը, Դիլիում՝ սեպտեմբերի 9-11-ը, Սինգապուրում՝ սեպտեմբերի 11-13-ը։

 

  • Կիսվել: