հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Աշխարհն ավերվում է մի քանի բռնակալների կողմից. Հռոմի պապ

Աշխարհն ավերվում է մի քանի բռնակալների կողմից. Հռոմի պապ

Աշխարհն ավերվում է մի քանի բռնակալների կողմից։ Այս մասին Կամերունում հայտարարել է Հռոմի պապ Լևոն 14-րդը՝ քննադատելով պատերազմների վրա միլիարդներ ծախսող առաջնորդներին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ նշելով, որ սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում կրկին «հարձակվել» է կաթոլիկ քահանայապետի վրա։

Նշվում է, որ Կամերունի՝ հակամարտություններից տուժած Բամենդա անգլիախոս տարածաշրջանում ելույթ ունենալով՝ ԱՄՆ-ից առաջին Հռոմի պապը նաև դատապարտել է նրանց, որոնք «մանիպուլյացիաներ են անում կրոնով և Աստծո անունով՝ իրենց սեփական ռազմական, տնտեսական և քաղաքական շահույթի համար», զգուշացնելով՝ հավատքը չօգտագործել բռնությունն արդարացնելու համար։

Դիմելով գրեթե մեկ տասնամյակ տևած անկարգություններից տուժած համայնքի ներկայացուցիչներին՝ նա ասել է, որ եկել է «խաղաղություն հռչակելու», բայց պարզել է, որ տեղացիներն արդեն «խաղաղություն են հռչակում ինձ և ամբողջ աշխարհին»։

Լևոն պապն ընդգծել է պատերազմի մարդկային արժեքը և քննադատելով առաջնահերթությունների գլոբալ անհավասարակշռությունը։

«Զորավարները ձևացնում են, թե չեն հասկանում, որ ոչնչացման համար ընդամենը մեկ ակնթարթ է պահանջվում, բայց հաճախ ամբողջ կյանքը բավարար չէ վերականգնման համար: Միլիարդավոր դոլարներ են ծախսվում սպանությունների և ոչնչացման վրա, բայց բուժման, կրթության և վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսները ոչ մի տեղ չեն գտնվում»,- ասել է նա:

Ամփոփելով իր խոսքը՝ Հռոմի Պապը կոչ է արել անցնել «մարդկային եղբայրությամբ հարուստ կայուն ուղու»։

  • Կիսվել: