ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել

Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել

Հռոմի պապ Լևոն XIV-ը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել։ Այս մասին տեղեկացնում է Vatican News-ը։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Արդեն երկու շաբաթ է, ինչ Մերձավոր Արևելքի ժողովուրդը տառապում է պատերազմի սարսափներից։ Հազարավոր անմեղ մարդիկ մահացել են, և շատերը ստիպված են եղել լքել իրենց տները։ Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են սիրելիներին դպրոցների, հիվանդանոցների և գյուղերի վրա հարձակումների ժամանակ»,- ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզից հետո։Պապը հատուկ մտահոգություն է հայտնել Լիբանանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, արդար կանանց և տղամարդկանց անունից կոչ եմ անում այս հակամարտության բոլոր պատասխանատուներին դադարեցնել կրակը և բացել երկխոսության ճանապարհը»:

  • Կիսվել: