հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վենսը Հռոմի պապին կոչ է անում կենտրոնանալ բարոյական հարցերի վրա

Վենսը Հռոմի պապին կոչ է անում կենտրոնանալ բարոյական հարցերի վրա

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել Պապ Լևոն XIV-ին զբաղվել առավելապես բարոյական հարցերով՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հռոմի պապի միջև ծագած հեռակա բանավեճը։ 

Վենսը նշել է, որ Վատիկանը պետք է կենտրոնանա կաթոլիկ եկեղեցու և բարոյականության հարցերի վրա՝ արտաքին քաղաքականությունը թողնելով ԱՄՆ նախագահի իրավասությանը։

«Կարծում եմ՝ որոշ դեպքերում Վատիկանին ավելի ճիշտ է զբաղվել բարոյական հարցերով և այն ամենով, ինչ տեղի է ունենում կաթոլիկ եկեղեցում, իսկ ԱՄՆ նախագահին թողնել ամերիկյան քաղաքականության ձևավորումը»,- ասել է նա՝ հավելելով, որ առանձնապես մտահոգված չէ Վաշինգտոնի և Սուրբ Աթոռի միջև տարաձայնություններով։

Հիշեցնենք, որ Թրամփի և Պապի միջև բանավեճը սրվել էր այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին խաղաղության աղոթքի ընթացքում Լևոն XIV-ը կոչ էր արել պատերազմող երկրների առաջնորդներին դադարեցնել ռազմական գործողությունները և անցնել բանակցությունների։

Ի պատասխան՝ Թրամփը քննադատել էր պոնտիֆիկոսին՝ նրան անվանելով սարսափելի՝ արտաքին քաղաքականության հարցերում:

  • Կիսվել: