ԱՄՆ-ն այժմ բանակցություններ է վարում Իրանի իշխանությունների հետ՝ առանց միջնորդների. Վենս
ԱՄՆ-ն այժմ բանակցություններ է վարում Իրանի իշխանությունների հետ՝ առանց միջնորդների։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք այժմ անմիջականորեն շփվում ենք իրանական համակարգի հետ, այնտեղ լավ հարաբերություններ ունենք։ Մենք այլևս հաղորդագրություններ չենք փոխանցում ոչ պաշտոնական ալիքներով, իրականում խոսում ենք նրանց հետ»:
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ բանակցություններն այժմ ավելի արագ կընթանան։
«Երբ դուք խոսում եք նրանց հետ, հասկանում եք, թե ինչն է իրական և ինչը՝ կեղծ, ինչն է նրանց համար լուրջ և ինչը՝ ոչ»,-հավելել է նա:


