Սպանություն Սյունիքի մարզում․ Սպանության կասկածանքով որոնվում է Գորիսում հայտնի ընդիմադիր քաղաքական գործիչներից մեկի ընկերը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր ապրիլի 11-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը սպանվել է կրակոցներից, իսկ սպանության կասկածանքով որոնվում է Գորիսում հայտնի ընդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերը Գորիսի բնակիչ Հ․Ս-ն։