երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրազդանի 5-րդ էներգաբլոկի աշխատակիցները դժգոհ են,որ տնօրենը փոխվել է. «Հրապարակ»

Հրազդանի 5-րդ էներգաբլոկի աշխատակիցները դժգոհ են,որ տնօրենը փոխվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին փոխնախագահ, գեներալ-մայոր Սամվել Ավետիքյանը նշանակվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տնօրեն: Նա իշխանափոխությունից հետո ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ դուրս էր եկել համակարգից, հետո՝ որոշ ժամանակ անց, նշանակվեց «Տրանսգազի» փոխտնօրեն:

Հրազդանի 5-րդ էներգաբլոկն էլ, հիշեցնենք, պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Ավետիքյանը մեզ ասաց, որ նախկին տնօրենը գնացել է թոշակի, նրա փոխարեն իրեն են հարմար գտել, նշանակել տնօրեն: Նա այսօրվանից աշխատանքի է։ Սակայն, մեր տեղեկություններով, էներգաբլոկի աշխատակիցները դժգոհ են, որ տնօրենին փոխել են, անգամ ի պաշտպանություն նախկին տնօրենի՝ Կարեն Սարգսյանի, պատրաստվում էին բողոքի ակցիաներ անել։ Մենք տեղեկացանք նաեւ, որ կենսաթոշակի հիմքով այսօր ազատվելու է նաեւ 5-րդ բլոկի ինժեներ Սամվել Երիցյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: