երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրավիրում ենք ԿԸՀ-ի և դիտորդների ուշադրությունը․ «Պատիվ ունեմ» դաշինք

Հրավիրում ենք ԿԸՀ-ի և դիտորդների ուշադրությունը․ «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանը հայտնել է․

«Հրավիրում ենք ԿԸՀ-ի և դիտորդների ուշադրությունը

Մենք ստանում ենք բազմաթիվ ահազանգեր մեր պատգամավորական թեկնածուներից և իրենց ակտիվիստներից հետևյալի մասին, որ ուղղակի զանգահարում են և կանչում են ոստիկանության բաժանմունքներ, քննչական մարմիններ՝ ասելով, որ 1-1,5 ժամից պարտավոր եք ներկայանալ։

Կան նաև տեղեկություններ, որ հետևում են տասնյակ մարդկանց, որոնք մինչև այս օրը զբաղված էին քարոզչական գործով, դրանից հետո կանչելով բաժիններ, առնվազն մի քանի ժամ պահում են, որոշակի գործողություններից հետո փաստաբանների ներկայությամբ մի մասին բաց են թողնում, մի մասին պահում են ավելի երկար։

Մենք ստացել ենք տեղեկատվություն, որ մի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ գույնի նշումներ։ Որոշ ընտրական տեղամասերում դրանց թիվը հասնում է մինչև 300-ի։ Մենք այս պահին ԿԸՀ ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքին, որ հստակ տրվի պարզաբանում, որ սա չի կարող հիմք լինել քվեաթերթիկների անվավերության համար»,-նշել է նա:

  • Կիսվել: