երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Դրական վերաբերմունքի առումով ամենաբարձր ցուցանիշն ունի Նիկոլ Փաշինյանը. հարցման արդյունքներ

Դրական վերաբերմունքի առումով ամենաբարձր ցուցանիշն ունի Նիկոլ Փաշինյանը. հարցման արդյունքներ

Հրապարակվել են «Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի» արած սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Քաղաքական գործիչներից դրական վերաբերմունքի առումով ամենաբարձր ցուցանիշն ունի Նիկոլ Փաշինյանը՝ 44.1 տոկոս, նրան հաջորդում է Ռոբերտ Քոչարյանը՝ 13, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 9.4 և Սերժ Սարգսյանը՝ 3.8 տոկոս:

Հունիսի 20-ի ընտրություններին ո՞ւմ կքվեարկեք. հարցվածների 33.3 տոկոսը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունն է նշել, 19-ը տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 15.7-ը հրաժարվել է պատասխանել, 10.2-ը չի մասնակցելու: 9.8 տոկոսը տվել է «Հայաստան» դաշինքի անունը, իսկ հաջորդում են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ համապատասխանաբար 2.2 տոկոս ձայներով:

Վերլուծելով ամբողջական տվյալները՝ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը» եկել է եզրակացության, որ հունիսի 20-ի խորհրդարանի արտահերթ ընտրությունում «Քաղաքացիական պայմանագիրը», հավանաբար, կստանա ձայների 49 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 11.5 տոկոսը, իսկ 3-րդ ուժը, որը կհաղթահարի 5 տոկոսի շեմը, կլինի ՀԱԿ-ը:

 

  • Կիսվել: