կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հպարտ եմ, որ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին փոփոխության աջակիցներից եմ. Ջուդի Չու

Հպարտ եմ, որ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին փոփոխության աջակիցներից եմ. Ջուդի Չու

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջուդի Չուն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին զինված հարձակումներին ու խիստ քննադատել հակահայկական ագրեսիան:

«Անցյալ տարի պատերազմ հրահրելուց հետո, չնայած կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ ու բռնի գործողությունները Հայաստանի դեմ: Վերջին հարձակման հետևանքով երեք հայ զինվորների սպանությունն Ադրբեջանի ագրեսիայի վերջին դրսևորումն է, հետևաբար՝ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանի զինված ուժերին օգնությունը, ինչն էլ Ադրբեջանին նման բռնություններ իրականացնելու հնարավորություն է տալիս: Ես հպարտ եմ, որ Ֆրենկ Փալոունի՝ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին փոփոխության աջակիցներից մեկն եմ: Այս փոփոխության քննարկման ժամանակ մենք հնարավորություն կունենանք ճիշտ ուղիով  գնալու՝ վերջ դնելով այս օգնությանն ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով, որպեսզի վերջինս դադարեցնի բռնությունները»,- հայտարարել է Ջուդի Չուն, գրում է 1lurer.am-ը։

Ամերիկացի կոնգրեսականն իր գործընկերներին կոչ է արել աջակցել չափազանց կարևոր փոփոխությանը, ինչի շնորհիվ խաղաղություն կհաստատվի, ու կյանքեր կփրկվեն:

  • Կիսվել: