երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ-ում կապրեմ ու կաշխատեմ միայն այս կառավարության հետ՝ վարչապետի շնորհիվ. Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար

ՀՀ-ում կապրեմ ու կաշխատեմ միայն այս կառավարության հետ՝ վարչապետի շնորհիվ. Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար

Կառավարության ու վարաչապետի հովանավորության ներքո Վարդենիսում 2018-ից մինչ օրս կատարել ենք հսկայածավալ աշխատանքներ։ Այս մասին այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության՝ Վարդենիսում անցկացված քարոզարշավի ժամանակ ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իմ մանկության մեջ Վարդենիսը եղել է մի քիչ ավելի փոշոտ, մի քիչ ավելի մութ, մի քիչ ավելի մռայլ, և ես, այս կառավարության հետ 3 տարի անընդմեջ աշխատելով, չեմ ցանկացել, որ Վարդենիսի փոքրիկներն ունենան նման մռայլ և սև մանկություն՛՛:

Մելքոննյանը հավելեց, որ այսօրվա մանուկների համար վառ ապագա է ցանկանում: Նա նաև ասաց. ՛՛Ես՝ որպես Վարդենիս համայնքի ղեկավար, Հայաստան ապրելու եմ եկել 2018-ից և կապրեմ ու կաշխատեմ միայն այս կառավարության հետ՝ վարչապետի շնորհիվ՛՛:

 

  • Կիսվել: