շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ։ Այս մասին ասվում է դիտորդական առաքելության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

՛՛Կողմերը քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: