կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ժամը 09:00-ի դրությամբ Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ժամը 09:00-ի դրությամբ Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի և  Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Սյունիքի մարզում առկա է բուք:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և  Ծաղկահովիտ գյուղի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

  • Կիսվել: