երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ նախագահը մտածելու բան ունի. Աղվան Վարդանյանը՝ Քոչարյանի գործի մասին

ՀՀ նախագահը մտածելու բան ունի. Աղվան Վարդանյանը՝ Քոչարյանի գործի մասին

Մենք այսօր ունենք գործող ՀՀ նախագահ, որի իշխանության շրջանում երկրորդ նախագահն ապօրինի կալանքի տակ է, երրորդ նախագահին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրված, բայց այդ նախագահը որեւէ կարծիք, տեսակետ, խոսք այս թեմայով չունի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

«Մենք ունենք հոգեւոր առաջնորդներ, հեղինակավոր մարդիկ, որոնք եւս քաղաքացիներ են եւ բարոյական, հոգեւոր հարթությունում անելիք ունեն: Թաքնվելով, զգուշանալով որեւէ խնդիր չի լուծվում»,-ասաց նա։

Աղվանյանը հիշեցրերց, որ Արցախի նախկին ու գործող նախագահները միջնորդությամբ հանդես եկան, որ Քոչարյանն ազատ արձակվի, նրանց հետ ոչ մի վատ բան չեղավ, եւ ՀՀ գործող նախագահը եւս այս առումով մտածելու բան ունի։

Ինչ վերաբերում է իրենց հանձնախմբի ֆինանսավորմանը, նա ընդգծեց, որ միջոցների խնդիր չկա, բոլորն էլ կարող են գալ, սենյակ վարձակալել եւ իրենց տեսակետները հայտնել։

Ավելի վաղ Աղվան Վարդանյանը նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստեղծված հանձնախումբը նախատեսում է հանդիպումներ մի շարք օղակների հետ։ 

  • Կիսվել: