շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպաններ է նշանակել, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Հրամանագրերից մեկով Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)։

Մեկ այլ հրամանագրով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, համատեղության կարգով, նշանակել Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)։

Մեկ այլ հրամանագրով Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։

  • Կիսվել: