շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ

ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունն այսօր անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 36-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Նշենք, որ կառավարության նիստը վարում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է եւ մասնակցում է քարոզարշավին:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1004-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «ԱՎԵԼԻԱՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտքը ներելու մասին,

- Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին եւ այլ հարցեր:

 

  • Կիսվել: