երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ-ի նման երկրները պետք է կենտրոնանան պետության զարգացման համար լոկոմոտիվ հանդիսացող ոլորտների վրա. նախագահն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին

ՀՀ-ի նման երկրները պետք է կենտրոնանան պետության զարգացման համար լոկոմոտիվ հանդիսացող ոլորտների վրա. նախագահն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 10-ին հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նատիա Նացվլիշվիլիին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի և առավել կամրապնդվի:

Նատիա Նացվլիշվիլին նշել է, որ հաճելի է աշխատել մի երկրում, որի հետ ՄԱԶԾ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Նատիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել համագործակցության ուղղությունների շուրջ: Ընդգծելով, որ յուրաքանչյուր փոխգործակցություն պետք է միտված լինի ապագային՝ նախագահ Սարգսյանը կարևորել է մեր երկրի համար մեծ ներուժ ունեցող ոլորտների զարգացումը: 

«Հայաստանի նման երկրները պետք է կենտրոնանան պետության հետագա զարգացման համար լոկոմոտիվ հանդիսացող ոլորտների վրա»,- նշել է նա՝ մասնավորապես առանձնացնելով գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների բնագավառները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ճիշտ թիրախավորված ծրագրերի իրականացումն իրապես մեծ ազդեցություն կունենա երկրի զարգացման համար, ինչպես նաև կարևորել են հետագա արդյունավետ փոխգործակցությունը:

 

  • Կիսվել: