երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՀ անվտանգությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանի կողմից մշտական սպառնալիքի տակ են. Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչ

ՀՀ անվտանգությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանի կողմից մշտական սպառնալիքի տակ են. Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչ

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Այս մասին տեղեկանում ենք Կամբոնի թվիթերյան գրառումից: Նա լուսանկարներ է հրապարակել միջոցառումից՝ գրելով. ՛՛Հուզիչ հավաք 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված խաչքարի մոտ՝ Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ: Անգամ այսօր Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանի կողմից մշտական սպառնալիքի տակ են՛՛:

 

 

  • Կիսվել: