Հայտնի են 8-րդ գումարման ԱԺ-ի կին պատգամավորները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով խորհրդարան անցած թեկնածու Լիլիթ Մակունցը ինքնաբացարկ է ներկայացրել ԿԸՀ և հրաժարվել մանդատը վերցնելուց։
Նոր ձևովորվող ԱԺ-ում ընդհանուր լինելու են 34 կին պատգամավորներ։ Կանայք կազմելու են 107 պատգամավորների մոտ 31 տոկոսը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից խորհրդարանում լինելու 22 կին պատգամավոր. նրանք են՝ Լենա Նազարյանը, Արփի Դավոյանը, Նազելի Բաղդասարյանը, Անահիտ Ավանեսյանը, Հրիքնազ Տիգրանյանը, Ջուլհակյան Արուսյակը, Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Դիանա Գասպարյանը, Սոնա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը, Լիլիթ Ստեփանյանը, Մերի Գալստյանը, Տաթևիկ Գասպարյանը, Արուսյակ Մանավազյանը, Թագուհի Ղազարյանը, Լուսինե Բադալյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարինա Ղազարյան, Անուշ Բեղլոյան, Էմմա Պալյան։
Ցուցակից Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հնարավոր է ինքնաբացարկի դիմում ներկայացնեն, և մնան իրենց պաշտոններին, բայց այդ դեպքում էլ ցուցակի հաջորդ թեկնածուները տղամարդիկ են լինելու, և կանանց ներկայացվածության ընդհանուր թիվը 34-ից կդառնա 32։
«Հայաստան» դաշինքից խորհրդարանում կլինի 10 կին պատգամավոր. նրանք են՝ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Մարիաննա Եփրեմյանը, Արեգնազ Մանուկյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքից կլինի 2 կին պատգամավոր. նրանք են Աննա Մկրտչյանը և Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ սա դեռ նախնական պատկերն է և թեկնածուները մինչև հուլիսի 21-ը կարող են ինքնաբացարկ ներկայացնել։
Հիշեցնենք, որ նախորդ՝ 6-րդ գումարման ԱԺ-ի 132 պատգամավորներից 32-ն են եղել կանայք, իսկ 5-րդ գումարման ԱԺ-ում 131-ից՝ 18-ը։


