Իսպանիայի և Երևանի բնակարանները վարկով եմ ձեռք բերել, hայտարարագրերիցս դուրս ինչ որ գտնեք՝ ձերն է. Վահե Հակոբյանը` իշխանական պատգամավորներին
ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանից հետաքրքրվեց, թե իր հայտարարագրում առկա պատկառելի ունեցվածքը, մասնավորապես՝ Իսպանիայի բնակարանը և ԱԺ հարակից Դեմիրճյան փողոցում գտնվող երկու բնակարանները ե՞րբ է կուտակել:
Վահե Հակոբյանը հայտնեց, որ երբ պետական համակարգից դուրս է եկել, սկզբում պայմանագրային հիմունքներով, այնուհետև՝ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում աշխատել է «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունում, այդ ժամանակ էլ կուտակել է ունեցվածքը:
«2 բնակարանները 100% տոկոս վարկով է ձեռք բերվել, իսկ Իսպանիայի բնակարանի արժեքի 80 %-ն է եղել վարկ: Ասեմ ավելին, երեք տարի է ձեր թիմն, ուժային համակարգի միջոցով, փորձում է ինչ-որ բան գտնի: Հայտարարագրերիցս դուրս ինչ-որ գտնեք՝ ձերն է»,-ասաց Վահե Հակոբյանը:


