շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայրենիքի փրկության շարժման անդամները երրորդ անգամ կհանդիպի Արմեն Սարգսյանի հետ

Հայրենիքի փրկության շարժման անդամները երրորդ անգամ կհանդիպի Արմեն Սարգսյանի հետ

Վաղը՝ մարտի 7-ին, ՀՀ նախագահը կհանդիպի Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հետ։Այս մասին ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին։

Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում ՀՓՇ-ն նախագահին կփոխանցի ժողովրդի պահանջն առ այն, որ նա պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ Օնիկ Գասպարյանին՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը վիճարկելու պահանջով։

Սաղաթելյանն ասաց. ՛՛Պարոն Նախագահ, ունեք անհատական ու ամբողջական պատասխանատվություն՝ երկրում ստեղծված իրավիճակի համար, պարտավոր եք կանգնել Սահմանադրության գլխին ու դիմեք Սահմանադրական դատարան։ Հակառակ պարագայում Դուք անձամբ անձնական պատասխանատվություն եք կրում երկրում ստեղծված իրավիճակի համար՛՛:

 

  • Կիսվել: