«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կալանավորվեց
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կալանավորվեց։
Քիչ առաջ փաստաբան Սոս Հակոբյանը դատական նիստերի դահլիճից դուրս եկավ և լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Խաչիկ Գալստյանին։
«Համարում ենք անարդար, ապօրինի որոշում, որը բողոքարկելու ենք»,-նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ Խաչիկ Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել էր նախօրեին։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Պատճառը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայացած ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալն է։


