շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել մեկ նոր գեղաթերթիկ և մեկ նոր նամականիշ

ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել մեկ նոր գեղաթերթիկ և մեկ նոր նամականիշ

2022 թվականի հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային: 

800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին:  

Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմի հերոսները, ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննսիյանը և ֆիլմից մի հատված՝ ներկայացված կինոժապավենի տեսքով:  

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «Հարսնացու հյուսիսից» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: 

Թողարկման օրը` 28 հուլիսի 2022թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի 

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 10 000 հ.

2022 թվականի հուլիսի 29-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային: 

200 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հատված «Պինգվին Վինը» հայկական մուլտֆիլմից (ռեժիսոր՝ Ստեփան Անդրանիկյան), որը նկարահանվել է 1972 թվականին:

Նամականիշի ներքևի հատվածում պատկերված է «ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԸ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 29 հուլիսի 2022թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի 

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 15 000 հ.

  • Կիսվել: