ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«ՀայՓոստը» ներդրել է Envelope նոր համակարգ

«ՀայՓոստը» ներդրել է Envelope նոր համակարգ

«ՀայՓոստը» տեղեկացնում է, որ մարտի 1-ից նախատեսվում է  սահմանել մեծաքանակ «առաքանիների մուտքի վճար»: Մեկ օրվա ընթացքում առանց առաքանիների նախնական գրացման, 10-ից ավելի առաքանի փոստային բաժանմունք հանձնելու պարագայում, սկսած 10-րդ առաքանուց, կգանձվի  200 ՀՀ դրամ վճար՝  յուրաքանչյուր առաքանու համար:

«Միաժամանակ հայտնում ենք, որ սպասարկման որակի բարելավման ռազմավարության շրջանակներում ներդրվել է նոր՝ Envelope համակարգ, որից օգտվելու պարագայում վերոնշյալ 200 դրամները չեն գանձվի:

Այս համակարգի շնորհիվ հնարավոր է արագացնել մեծաքանակ նամակների առաքման գործընթացը, որի շնորհիվ կպակասեն նաև հերթերը փոստային բաժանմունքներում: Envelope համակարգի միջոցով հնարավոր է ինքնուրույն մուտքագրել, մշակել և անմիջապես ծրարների վրա տպագրել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և րոպեների ընթացքում նամակների կապոցը հանձնել փոստի բաժանմունքի աշխատակցին:

Այն թույլ է տալիս  կազմակերպել առաքանու տվյալների փոխանցումը փոստին թվային տարբերակով:  Envelope համակարգը նաև հնարավորություն կտա իրական ժամանակում հետևելու առաքանիների կարգավիճակին և հաշվեկշռին, պահպանել առաքանիների հաշվետվությունը, ավտոմատացնել ծրարի ձևավորումը՝ խնայելով  ռեսուրսներ:

Envelope համակարգի օգտագործումը կօգնի՝

  • խնայել ժամանակ.
  • իրականացնել ծախսերի վերահսկողություն.
  • ստանալ հաշվետվություններ:

Բազմաթիվ ընկերություններ և պետական գերատեսչություններ արդեն օգտվում են Envelope համակարգից: Նշենք նաև, որ Envelope համակարգին միանալը չի նախատեսում հավելյալ վճարներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: