շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկական օդանա՞վ են առևանգել. Հակոբ Ճաղարյանը բարձրաձայնում է

Հայկական օդանա՞վ են առևանգել. Հակոբ Ճաղարյանը բարձրաձայնում է

ՀՀ  վարչապետի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը պնդում է, որ հայկական օդանավ են առևանգել։ Նա մասնավորապես գրել է․

«Հայկական օդանավի առևանգու՞մ,

Հերթական խաբեությու՞ն,

Թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն

ՀՀ քաղաքացիական ավիացիայում

Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:

Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:

Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:

Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Մանրամասները՝ հաջորդիվ

Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»։

  • Կիսվել: