երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայկական կողմն ավելի քան երկու ամիս է՝ հետաձգում է խաղաղության պայմանագրի փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը». Ալիևի օգնականը բողոքում է

«Հայկական կողմն ավելի քան երկու ամիս է՝ հետաձգում է խաղաղության պայմանագրի փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը». Ալիևի օգնականը բողոքում է

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ խողովակներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության համաձայնագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրագրերի հետ միասին, և առաջիկայում սպասվում է Հայաստանի պատասխանը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա բողոքել է, որ հայկական կողմն ՛՛ավելի քան երկու ամիս հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը՛՛, մինչդեռ իրենք բազմիցս հայտարարել են, որ ՛՛սա պատմական հնարավորություն է, և որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հատկապես Ադրբեջանի ՛՛ինքնիշխանության վերականգնումից հետո՛՛:

՛՛Թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան, հիմա լուրջ հարցեր է առաջացնում։ Ադրբեջանի առաջարկած միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների համաձայն՝ խաղաղ համաձայնագրի տեքստը կարող էր ավելի արագ ավարտվել երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով: Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է՛՛,-ընդգծել է Հաջիևը։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: