երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հայկ Մարությանի կարգադրությամբ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել

Հայկ Մարությանի կարգադրությամբ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել

րևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 4-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել։

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի.

1. Երևան համայնքում Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին՝
ա) ներկայացնել Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու առաջարկ,
բ) համակարգել Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակի հիմնման աշխատանքները:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանին»:

  • Կիսվել: